Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Յուրաքանչյուրը փորձում է մեղքը մյուսի վրա գցել

Յուրաքանչյուրը փորձում է մեղքը մյուսի վրա գցել
02.03.2023 | 07:55

Դարձյալ նույն կուսակցական խառնակչությունն է․ յուրաքանչյուրը փորձում էայսօրվա վիճակի մեղքը մյուսի վրա գցել։ Գերիշխող մտայնությունը ամեն ինչ 1998-ի հեղաշրջման հետ կապելն է, որից հետո, ի դեպ, տասը տարի Հայաստանում կայուն խաղաղություն էր տիրում։

Միակ խաղաղ տասնամյակը։ Այդ մարդկանց ուզում եմ հարցնել՝ մեր անկախ հանրապետության պատմությունը 98-ի՞ց է սկսվում, թե՞ 91-ից, երբ Հայաստանի անկախության հանրաքվեին թույլ չտվեցին մասնակցել դեռևս 1989-ին ՀԽՍՀ-ին միավորված ԼՂԻՄ-ի հայությանը։ Եվ, այո, մեղավոր են, բացառությամբ մի քանի մտավորական քաղաքական գործիչների, բոլոր այն ժամանակվա քաղաքական ուժերը՝ ՀՇՇ-ի գլխավորությամբ։Հանցանքը նոր հանցանքներ է ծնում, և այդպես էլ եղավ․ եղավ 94-ի զինադադարը, երբ ստորագրվեց մի փաստաթուղթ, որով այսօրվա խաղաղություն-պարտության հիմքը դրվեց։

Ընդհանրապես, խաղաղությունից կարող են խոսել միայն հզոր պետությունները, թույլ պետությունները խոսում են պարտությունից։ Պատահական չէ, որ արդեն 95-ի Սահմնադարությունը կապ չունի Անկախության հռչակագրի հետ։ Պատկերացնու՞մ եք՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է՝ անիրավական պետություն ենք հիմնադրել։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 9643

Մեկնաբանություններ